Գյումրու պատմությունը



Գյումրին՝ Հայաստանի երկրորդ խոշոր քաղաքը գտնվում է հանրապետության հյուսիս-արեւմուտքում ծովի մակարդակից 1550 մ բարձրության վրա, Երեւանից 115 կմ եւ Թուրքիայի հետ սահմանից 10 կմ: Բնակչությունը կազմում է շուրջ 146 հազար մարդ ըստ 2010 թ. մարդահամարի տվլալների: Գյումրին իր անվանումը վերցրել է Ախուրյան գետի Գումրիգետ վտակի անվանումից, որը հոսում է քաղաքից ոչ հեռու: Քաղաքն ունեցել է բարդ պատմություն, ունի հարուստ մշակութային ժառանգություն եւ ավանդույթներ:


Այս տեղանքում մարդկանց բնակեցման մասին հայտնի է սկսած մ.թ.ա. VI դ: Այս մասին հիշատակել է հին հույն պատմիչ Քսենոֆոնտը:


Հայկական մատենագիտության մեջ Կումայրին (Գյումրիու հնագույն անվանումն է) առաջին անգամ հիշատակվում է 773 -775 թթ. արաբական տիրակալության դեմ ապստամբության հետ կապված: Միջին դարերում Կումայրին արդեն խոշոր բնակավայր էր: 1804 թ. ռուս-պարսկական պատերազմի ժամանակ (1804-1813 թթ.) Կումայրին մտնում է Ռուսաստանի Կայսրության կազմ: 1837 թ. քաղաքից ոչ հեռու հիմնադրվում է ռուսական ամրոց, նույն թվականին էլ քաղաքը այցելում է Կայսր Նիկոլայ I, եւ Կումայրին վերանվանվում է Ալեքսանդրապոլի ի պատիվ Կայսրուհի Ալեքսանդրայի: Քաղաքը այցելել է նաեւ Ալեքսանդր Պուշկինը: Այդ այցի մասին նա գրել է «Ճանապարհորդություն դեպի Էրզրում» ստեղծագործությունում:


1840 թ. Ալեքսանդրապոլը պաշտոնապես դառնում է քաղաք, իսկ 1850 թ. դարնում է Էրիվանի գավառի Ալեքսանդրապոլի շրջանի կենտրոն: Շուտով, լինելով սահմանային բերդ-քաղաք, Ալեքսանդրապոլը դարձավ առեւտրի եւ արհեստների կարեւոր կենտրոն, հայ մշակույթի խոշորագույն կենտրոն Անդրկովկասում, եւ հայտնի է դառնում իր արհեստավորներով: XIX դարի 60-ական թվականներին այստեղ ավելի շատ արհեստավորներ կար, քան Թիֆլիսում: Քաղաքը բաժանված էր արհեստավորների գիլդիաների, ովքեր ապրում եւ աշխատում էին նույն տանը: Հարավային Կովկասում, ինչպես նաեւ դրա սահմաններից դուրս, բարձր էր գնահատվում Կումայրու դարբինների, մետաղագործների, քարագործների, ոսկերիչների վարպետությունը: Այս արհեստներից շատերը գոյություն ունեն մինչ այսօր եւ պատահական չէ , որ նրանք մեծ պահանջարկ ունեն Հայաստանում, Ռուսաստանում եւ Եվրոպայում:


1899 թ. Թիֆլիս-Ալեքսանդրապոլ երկաթուղային գծի կառուցումից հետո, ինչպես նաեւ Ալեքսանդրապոլ-Երեւան գծի, որը 1906 թ. ձգվեց մինչեւ Ջուղա եւ հետո դեպի Թավրիզ, Ալեքսանդրապոլը դարձավ կարեւվորագույն երկաթուղային հանգույցներից մեկը: Դա շրջադարձային պահ էր քաղաքի սոցիալ-տնտեսական եւ մշակութային կյանքում: XIX դ. ավարտին քաղաքի բնակչությունը հասնում է 32000: Թիֆլիսից եւ Բաքվից հետո Ալեքսանդրապոլը համարվում էր երրորդ ամենամեծ եւ ամենակարեւոր առեւտրային եւ մշակութային կենտրոն Կովկասում: Այդ ժամանակահատվածում քաղաքում գործում էին մոտ 10 դպրոց եւ ուսումնարան:

Հայաստանում Խորհրդային իշխանության հաստատման պայքարում հատուկ տեղ է գրավում 1920 թ. երկաթուղայինների եւ բանվորների Մայիսյան ապստամբությունը: Ապստամբության առաջնորդներն էին Բ.Ղարիբջանյանը, Ե.Սեւյանը, Ս.Մուսայելյանը:


1924 թ. Ալեքսանդրապոլը վերանվանվեց Լենինական, իսկ 1991 թ. սկզբին՝ Կումայրի: 1991 թ. սեպտեմբերի 21-ին Հայաստանի անկախության հռչակումից հետո քաղաքին վերադարձվեց իր պատմական անվանումը՝ Գյումրի:


Տնտեսական եւ սոցիալական զարգացման բարձրագույն կետին քաղաքը հասավ 1980-ական թվականներին: Այստեղ կառուցվել էին բազմաթիվ ձեռնարկություններ, ավելացել էր բնակչության թիվը: Սակայն 1988 թ. ավերիչ երկրաշարժը մի քանի վայրկյանում քաղաքը ավերակի վերածեց: Չէր մնացել հինգ հարկից բարձր ոչ մի շինություն, հսկայական թաղամասերը փլվեցին: Փլուզվեցին կամ դադարեցին գործել քաղաքի բոլոր գործարանները եւ ֆաբրիկաները, կանգ եր առել տրանսպորտը, ջրամատակարարումը եւ էլեկտրաէներգիայի. մատակարարումը: Վերականգնման աշխատանքներին լուրճ խոչընդոտեց Խորհրդային Միության փլուզումը եւ Հայաստանի տնտեսական շրջափակումը Ադրբեջանի կողմից:


Քաղաքը միայն վերջերս է սկսել վերականգնել իր զբոսայգինները ու ծառուղիները: Ժամանակակից Գյումրին կոկիկ ու գեղեցիկ քաղաք է, լի է լույսերով, խանութներով, ռեստորաններով ու սրճարաններով: Կան նոր, հարմարավետ թաղամասեր, կառուցվել են հարմարավետ հյուրանոցներ: Գյումրիում դեռեւս պահպանվել են փողոցներ եւ քաղաքային թաղամասեր, որոնք կառուցվել են XIX դ: Նրանք հայտարարվել են որպես թաղամաս-արքելոցներ:


Քաղաքի բնակիչները հայտնի են հումորի սուր զգացումով, ավանդույթների պահպահմամբ, քրտնաջան աշխատանքով եւ պատվասիրությամբ: Այստեղ են ծնվել բազմաթիվ անվանի մարդիկ, ինչպիսիք են Ֆ.Մկրտչյանը, Ս.Սվետլիչնայան, Յ.Վարդանյանը, Հ.Շիրազը, Ս.Մերկուրովը, Գ.Գյուրջիեւը եւ այլն: